«Կալյարին» մտադիր է գնել«Ինտերի» կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանի ամբողջական տրանսֆերը: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել պահանջվող 20 միլիոն եվրոն, սակայն խնդիրը ֆուտբոլիստի աշխատավարձն է, քանի որ բելգիացին «Ինտերի» հետ պայմանագրով տարեկան ստանում է 4 միլիոն եվրո:
Այսպիսով, «Կալյարիում» մնալու դեպքում Նայինգոլանը կվաստակի ավելի քիչ, քան միլանյան թիմում:
31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով է հանդես գալիս «Կալյարիում»: