Բրազիլիայի հավաքականի և «Ֆլումինենսեի» հենակետային կիսապաշտպան Անդրեն կարիերան կշարունակի ԱՊԼ-ում։
23-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Վուլվերհեմփթոնի» հետ։
Ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբւ վճարել է 22 մլն եվրո։
Անդրեն Բրազիլիայի հավաքականում նորամուտը նշել է նախորդ տարի և արդեն 5 հանդիպում է անցկացրել։
























































