ԱՊԼ -րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Վուլվերհեմփթոնին» և 6-2 հաշվով հաղթանակ տարավ։
Արդեն 2-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Ջեքսոնը, իսկ 27-ին Կունյան հավասարեցրեց այն։ 45-ին Պալմերը կրկին առաջ մղեց լոնդոնցիներին, իսկ առաջին կեսին ավելացված 6-րդ րոպեին Լարսենը կրկին հավասարեցրեց հաշիվը։
Սրան ի պատասխան, երկրորդ կեսում, Մադուեկեն հեթ-տրիկ ձևակերպեց՝ աչքի ընկնելով 49, 58 և 63-րդ րոպեներին։ Եվս մեկ գոլ էլ իր հաշվին գրանցեց Ժոաու Ֆելիքսը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բորնմութն» ու «Նյուքասլը» 1-1 ավարտեցին հանդիպումը։
























































