ԱՊԼ-ի նորեկ «Իպսվիչ Թաունը» ձևակերպել է իր 11-րդ տրանսֆերն այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ակումբը պայմանագիր է կնքել պաշտպան Դարա Օ’Շիի հետ մինչև 2029 թվականի ամառ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՊԼ-ի նորեկը «Բարնլիին» կվճարի 12 միլիոն ֆունտ ստերլինգ տրանսֆերի համար:
Եվս 3 միլիոն ֆունտ նախատեսված է որպես բոնուս Իռլանդիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի համար։
























































