«Բրայթոնի» 31-ամյա գլխավոր մարզիչ Ֆաբիեն Հուրցելերը մեկնաբանել է ԱՊԼ-ի երկրորդ տուրում ՄՅՈՒ-ի նկատմամբ իր թիմի հաղթանակը։ «Բրայթոնը» երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակ է տոնել նոր մրցաշրջանում․
«Դա շատ էմոցիոնալ հաղթանակ էր։ Միշտ, երբ հաղթանակ ես տանում վերջին րոպեին, դա այդպես է: Կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի:
Մենք լավ խաղ անցկացրինք, բայց ոչ կատարյալ խաղ: Եղան նաև իրավիճակներ, երբ «Յունայթեդը» հնարավորություն ուներ հաղթելու:
Ես շատ հպարտ եմ թիմով: Նրանք ցույց տվեցին երբեք չհանձնվելու արժեքը, և դա շատ կարևոր է ինձ համար»,- ասել է մասնագետը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
























































