Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ՝ 4-0։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ Սոն Հին Մինը։
Հարավկորեացի հարձակվողը 10-րդ մրցաշրջանն անընդմեջ գոլի հեղինակ է դառնում ԱՊԼ-ում։ Նա «Տոտենհեմ» է տեղափոխվել 2015 թվականին՝ «Բայերից»։
Նա արդեն 122 գոլ է խփել ԱՊԼ-ում այս ժամանակահատվածում։ 2021/22 մրցաշրջանում նա Մուհամեդ Սալահի հետ ամենաարդյունավետն էր առաջնությունում՝ 23 գոլով։
























































