«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Էնջ Պոստեկոգլուն «Էվերտոնի» հետ հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիսում մեկնաբանել է թիմի նոր հարձակվող Դոմինիկ Սոլանկեի վնասվածքը։
Մասնագետը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է ակումբը հաղթահարելու առանցքային ֆուտբոլիստի կորուստը նրա տրանսֆերից մեկուկես շաբաթ անց.
«Մտածեք խեղճ, ծերուկ մարզչի մասին: Մոռացեք ֆուտբոլիստի մասին: Ի՞նչ կասեք իմ մասին: Ես պարզապես կորցրի իմ առանցքային հարձակվողին նրա տրանսֆերը գնելուց մեկուկես շաբաթ անց: Ինձ գրկախառնություններ են պետք», — Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում Football.London-ը:
Հիշեցնենք, որ Դոմինիկ Սոլանկեն, ով վերջերս 65 մլն ֆունտով «Բորնմուտից» միացավ «Տոտենհեմին», կոճի վնասվածքի պատճառով բաց թողեց Անգլիայի առաջնության 2-րդ տուրի «Էվերտոնի» հետ հանդիպումը (4-0)։ Սոլանկեն արդեն իր նորամուտը նշել է «Տոտենհեմի» կազմում «Լեսթերի» հետ խաղում (1-1):
























































