«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղում «Իպսվիչի» դեմ խաղից հետո խոսել է թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին, որը հեթ-տրիկի հեղինակ է դարձել այդ խաղում (4:1):
«Նրա թվերը ուղեղի մեջ չեն տեղավորվում: Նա խփած գոլերի քանակով կարող է մրցակցել Կրիշտիանուի ու Մեսսիի հետ։ Նրա տարիքի համար անհավանական թվեր են. նա անհավանական սպառնալիք է, և ես հուսով եմ, որ նա կարող է երկար տարիներ մնալ այդ մակարդակին:
Ես արդեն մի քանի շաբաթ առաջ ասել եմ, որ նա իրեն ավելի լավ է զգում, քան նախորդ մրցաշրջաններում։ Նա այս մրցաշրջանում չի եղել Եվրոյին, հանգստացել է և թարմ ուժերով ժամանել մեր ճամբար:
Անցած մրցաշրջանում նա դժվարություններ ունեցավ, հատկապես սկզբում։ Նա հոգնած էր զգում։ Այս անգամ նա մեզ բոլորովին այլ տրամադրվածությամբ է միացել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
























































