Էրիկ տեն Հագն ամփոփել է Պրեմիեր լիգայի «Բրայթոնի» հետ հանդիպման արդյունքները (1:2)։
««Բրայթոնի» հաղթական գոլի դրվագում մեկից ավելի սխալ կար։ Մենք պետք է խոսենք այս մասին: Մենք մոտ էինք այս խաղում հաղթելուն, բայց հաստատ չպետք է պարտվեինք։ Այսօր մենք պետք է ավելի լավ խաղայինք։ Սուպերգավաթում՝ նույնպես:
«Բրայթոնի» հետ խաղում երկու գոլերն էլ ամենաբարդը չէին: Մենք պետք է ավելի լավ խաղայինք։ Խաղում մի քանի լավ պահեր տեսա… Երկրորդ խաղակեսի սկզբում մենք պետք է ավելի շատ վերահսկեինք խաղը։ Երկու դեպքում էլ մենք պետք է ավելի լավ գործենք՝ ավարտին հասցնելու հնարավորությունները և ագրեսիվ լինելու համար»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը:
























































