Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն նշել է ֆավորիտին Գերմանիայի առաջնության նոր մրցաշրջանում։
«Ես մեզ ֆավորիտ չեմ համարում։ «Բավարիան» չեմպիոնության լավագույն շանսերն ունի։ Մենք մտադիր ենք լավ սկսել մրցաշրջանը և հիանալի ֆուտբոլ խաղալ։
Մեր նպատակն է պահպանել մեր տեղը լավագույն 4-ում։ Սա միանգամայն իրական է։ «Բայերը» լավ կազմ ունի»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։
Նախորդ մրցաշրջանում «Բայերը» հաղթեց գերմանական Բունդեսլիգայում՝ 17 միավորով առաջ անցնելով «Շտուտգարտից»: