«Սաութհեմփթոնը» պայմանագիր է կնքել Պորտուգալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կիսապաշտպանի հետ:
Պրեմիեր լիգայի ակումբը հայտարարել է Մատեուս Ֆերնանդեշի տեղափոխության մասին։ 20-ամյա կիսապաշտպանը 5 տարվա պայմանագիր է կնքել։
A Bola-ն հայտնում է, որ «Սպորտինգը» ստացել է 15 միլիոն եվրո տրանսֆերի դիմաց, ևս 5 միլիոնը կտրամադրվի բոնուսների տեսքով։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարով հանդես է եկել «Էստորիլում» և Պորտուգալիայի առաջնությունում անցկացրած 28 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։
























































