Ելնելով ստեղծված իրավիճակից, ամենայն հավանականությամբ, «Լիվերպուլի» 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահը կլքի մերսիսայդցիների կազմը 2024/2025 մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի նրա պայմանագիրը։ Այս մասին հայտնում է Liverpool Echo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլում» եգիպտացի ֆուտբոլիստին կարող է փոխարինել «Նյուքասլի» 23-ամյա վինգեր Էնթոնի Գորդոնը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ եզրային հարձակվողը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Սալահը անգլիական ակումբ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը։
























































