Four Four Two-ի փորձագետները նոր հետաքրքիր վարկանիշ են կազմել։ Այս անգամ ներկայացվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն հարձակվողների վարկանիշային աղյուսակը։
Առաջին տեղում Թիերի Անրին է, ով ժամանակին հիանալի խաղ էր ցուցադրում «Արսենալի» կազմում։
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Նյուքասլի» նախկին աստղ Ալան Շիրերը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն։
Տասնյակում են նաև Ուեյն Ռունին, Դիդյե Դրոգբան, Դենիս Բերգկամպը, Հարի Քեյնը, Էրիկ Կանտոնան, Էնդի Քոուլը և Էրլինգ Հոլանդը։
























































