«Լեսթերի» փորձառու հարձակվող Ջեյմի Վարդին Պրեմիեր լիգա վերադարձը նշանավորել է հետաքրքիր նվաճմամբ։
«Աղվեսները» Պրեմիեր լիգա վերադառնալուց հետո առաջին խաղում ոչ-ոքի խաղացին «Տոտենհեմի» հետ (1:1): Թիմին պարտությունից փրկեց Վարդին՝ 57-րդ հավասարեցնելով հաշվի տարբերությունը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, «Լեսթերի» արդեն լեգենդար հարձակվողը դարձել է պատմության մեջ ԱՊԼ-ի առաջին տուրերում երկրորդ ամենատարեց գոլի հեղինակը՝ 37 տարեկան 221 օրական հասակում։
Առաջնության մեկնարկային տուրում էլ ավելի մեծ տարիքում՝ 39 տարեկան 133 օրական, աչքի է ընկել միայն Թեդի Շերինգհեմը, որը այդ ժամանակ հանդես էր գալիս «Վեսթ Հեմում»։ Ջեյմի Վարդին «Լեսթերի» կազմում անցկացրած 464 խաղում դարձել է 190 գոլի հեղինակ:
























































