Խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը կանխատեսում է արել Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտի վերաբերյալ:
«Հետաքրքիր կլինի տեսնել, բայց ինձ թվում է, Խաբիբը կհաղթի նրան», – Քոնորի խոսքը մեջբերում է Goal. com-ը:
Ֆերգյուսոնը Խաբիբի հավանական մրցակիցներից մեկն է Դասթին Պորյեի նկատմամբ տարած հաղթանակից հետո:
Մաքգրեգորի վերջին մենամարտը UFC-ում տեղի է ունեցել ավելի քան մեկ տարի առաջ. այն ժամանակ իռլանդացին UFC 229 մրցաշարում պարտվել էր Նուրմագոմեդովին: