«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի շրջապատը հայտարարություն է տարածել՝ կապված Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի հայտացուցակում նրա չհայտնվելու վերաբերյալ։
«Ստերլինգը երկու շաբաթ շուտ է վերադարձել Անգլիա անհատական մարզումների համար և լավ նախամրցաշրջան է անցկացրել նոր մարզչի գլխավորությամբ, որի հետ լավ աշխատանքային հարաբերություններ ունի:
Ռահիմը հավատարիմ է ամենաբարձր մակարդակով հանդես գալուն «Չելսիի» և երկրպագուների համար, որոնց նա բարձր է գնահատում, և հաշվի առնելով այս շաբաթ ակումբի պաշտոնական նախախաղային նյութերում ներառված լինելը՝ մենք ակնկալում էինք, որ Ռահիմը որոշ չափով կներգրավվի այս շաբաթվա հանդիպմանը:
Մենք միշտ դրական երկխոսություն ենք ունեցել «Չելսիի» հետ և նրանք հավաստիացումներ են արել ակումբում Ռահիմի ապագայի վերաբերյալ, ուստի անհամբեր սպասում ենք իրավիճակի պարզաբանմանը»,- հայտարարության տեքստը մեջբերում է Daily Mail-ը։
























































