Առնե Սլոտը կիսվել է Մոհամեդ Սալահի մարզավիճակի վերաբերյալ իր կարծիքով։
Պրեմիեր լիգայի 1-ին տուրի խաղում «Լիվերպուլը» 2։0 հաշվով հաղթեց «Իպսվիչին»։ 32-ամյա եգիպտացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Նա դեռ շատ տարիներ ունի առջևում։ Եթե միայն տեսնեիք, թե ինչ է անում Սալահը, որպեսզի պահպանի իր մարմինը ներկայիս վիճակում:
Ինչ վերաբերում է ապագային, ապա ես նայում եմ «Բրենտֆորդին», այլ ոչ թե մրցաշրջանի ավարտին»,- ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտեն:
























































