«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան կիսվել է Քոուլ Պալմերի ելույթի մասին իր կարծիքով: ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը 33 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ։
«Երբ մեկ մրցաշրջանում 20 գոլ ես խփում, միշտ դժվար է դա կրկնել, անկախ նրանից՝ Քոուլ Պալմերը դա կլինի, թե Էրլինգ Հոլանդը:
Պալմերի հետ մենք պետք է համոզվենք, որ գոլերի համար պատասխանատվությունը կիսում են մյուս կիսապաշտպանները և վինգերները:
Ամեն ինչ չպետք է Քոուլի հույսին թողնենք»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մամուլի ասուլիսի ժամանակ:
























































