Այվեն Տոունին դուրս է մնացել «Բրենտֆորդի» հայտացուցակից Պրեմիեր լիգայի՝ «Քրիսթալ Փելասի» հետ մեկնարկային տուրի խաղից առաջ։
Հանդիպումը կկայանա այսօր՝ 17։00-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլին» Տոունիին դիտարկում է որպես ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակ:
Վերջերս հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» ևս պատրաստ է ձևակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը։ Բացի այդ, նա նաև լոնդոնյան մյուս ակումբների՝ «Արսենալի» և «Չելսիի» դիտակետում է։
























































