«Մանչեսթեր Սիթին» մտադիր է կրկնապատկել 28-ամյա հենակետային կիսապաշտպան Ռոդրիի աշխատավարձը՝ ֆուտբոլիստին ակումբում պահելու համար։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ման Սիթին» պատրաստ է իսպանացի կիսապաշտպանին շաբաթական 375 հազար ֆունտ (440 հազար եվրո) վճարել։
Այսպիսով, Ռոդրին կարող է դառնալ թիմի և Անգլիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը՝ թիմակիցներ Էրլինգ Հոլանդի և Կևին Դե Բրույնեի հետ միասին։
«Մանչեսթեր Սիթին» նաև մտադիր է բարձրացնել Ռոդրիի աշխատավարձը, քանի որ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում այլ գրանդ ակումբներ։
28-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, որը Ռոդրին հաղթել է Իսպանիայի հավաքականի կազմում։
























































