«Չելսին» և «Ատլետիկոն» մոտենում են Ժոաո Ֆելիշի և Քոնոր Գալագերի տրանսֆերների շուրջ համաձայնության գալուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մի քանի օր առաջ տեղի ունեցավ բանակցությունների դրական փուլ. 24-ամյա պորտուգալացին ընդունել է լոնդոնցիների պայմանագրի առաջարկը։ Բոլոր կողմերն աշխատում են առաջիկա օրերին գործարքը կնքելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողը 2022/2023 մրցաշրջանի երկրորդ կեսում արդեն հանդես է եկել լոնդոնյան ակումբում՝ վարձավճարով։ 20 խաղում նա խփել է չորս գոլ։
Վերադառնալուց հետո նա վարձավճարով տեղափոխվել էր «Բարսելոնա»:
























































