Հարձակվող Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» կազմում 350-րդ պաշտոնական խաղում կարողացավ գոլի հեղինակ դառնալ և գոլային փոխանցում կատարել թիմակցին։
Այսպիսով, Սալահը դարձավ նոր ռեկորդի հեղինակ։ Նա ԱՊԼ-ի առաջին տուրերում ամենաշատ գոլ հեղինակած ֆուտբոլիստն է (9 գոլ):
Բացի այդ, նա Պրեմիեր լիգայի առաջին տուրերում լավագույն ֆուտբոլիստն է գոլ+փոխանցում համակարգով (14):
Ավելացնենք, որ Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Լիվերպուլը» կհյուրընկալվի «Բրենտֆորդին»։
























































