«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է կիսապաշտպան Կազեմիրոյի և պաշտպան Նուսաիր Մազրաուիի խաղի որակի մասին «Ֆուլհեմի» հետ Անգլիայի առաջնության 1-ին տուրի խաղում:
Այդ խաղում «Յունայթեդը» հաղթել է 1-0 հաշվով։
«Կազեմիրոն շատ կարևոր էր գնդակին տիրելու հարցում։ Սա այն Կազեմիրոն է, ում մենք բոլորս սիրում ենք տեսնել:
Մազրաուի՞ն։ Նա հիանալի պաշտպան է, բայց նաև շատ կենտրոնացած է գնդակի վրա: Երբ նա 100%-ով պատրաստ լինի, կարող է շատ ավելին անել»,- տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































