«Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո վարձավճարով կտեղափոխվի «Բորնմուտ»։
Այդ մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վրաստանի հավաքականի 23-ամյա դարպասապահը պայմանավորվել է մերսիսայդցիների հետ պայմանագրի շուրջ։
Մամարդաշվիլին «Վալենսիայում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Իսպանիական թիմի կազմում նա անցկացրել է 100 հանդիպում։
























































