«Չելսիի» կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուն վարձավճարով տեղափոխվել է «Սաութհեմփթոն», պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Ուգոչուկվուն «Չելսի» է տեղափոխվել նախորդ ամառ «Ռենից»: Նախորդ մրցաշրջանում նա լոնդոնցիների կազմում 15 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։
«Սաութհեմփթոնը» հայտարարել է նաև «Աստոն Վիլայի» հարձակվող Քեմերոն Արչերի հետ պայմանագիր կնքելու մասին:
22-ամյա անգլիացին պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։ Գործարքի գումարը, ըստ Transfermarkt-ի, կազմել է 17,6 մլն եվրո։
























































