«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան թույլ է տվել 27-ամյա ձախ պաշտպան Բենջամին Չիլուելին հեռանալ թիմից։
«Չիլուելը մեզ հետ է, բայց նա վերջին մի քանի օրերի ընթացքում չի մարզվել, քանի որ վատառողջ է: Ինձ դուր է գալիս նրա խաղը, բայց խնդիրն այն է, որ նրա համար թիմում ճիշտ դիրք գտնելը մի փոքր դժվար է:
Այսօր առավոտյան մեր կազմում 22 ֆուտբոլիստ էր մարզվում: Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է կիրակի օրը խաղալ «Ման․Սիթիի» դեմ։ Բայց սա անհնար է։ Երբ ամեն օր մարզվում ես, բայց ոչ մի րոպե խաղաժամանակ չես ստանում, դա վատ է ֆուտբոլիստի և ինձ համար:
Ես պետք է որոշում կայացնեմ, բայց հավանաբար ավելի լավ է նա գնա և խաղաժամանակ ստանա այլ ակումբում: Տրանսֆերային պատուհանը բաց է, ուստի կտեսնենք, թե ինչ կլինի»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
























































