«Իպսվիչը» հայտարարել է 28-ամյա հարձակվող Սեմի Սմոդիչի տրանսֆերի մասին, որը հանդես էր գալիս «Բլեքբերնում»։
Տրանսֆերային գումարը կազմել է 9 մլն ֆունտ ստերլինգ՝ բոնուսները հաշվի առնելով՝ վճարումը 10 մլն ֆունտի հասցնելու հնարավորությամբ։
Անցած մրցաշրջանում Սեմի Սմոդիչը դարձավ Չեմպիոնշիփի լավագույն ռմբարկու՝ 44 խաղում դառնալով 27 գոլի հեղինակ։
Նաև այս մրցաշրջանում նա գոլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց առաջնության առաջին խաղում։
























































