«Չելսիի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը խոսել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի մասին։
«Ինձ դուր եկավ նրա հետ աշխատելը: Էնցոյի խաղաոճը միանշանակ կօգնի ինձ։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես ենք մենք խաղում նոր մրցաշրջանում։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի։ Եկեք վստահենք գործընթացին, ապա վայելենք խաղերը»,- Մուդրիկի խոսքերն է մեջբերում Լոնդոնի «Չելսիի» պաշտոնական կայքը։
Միխայիլ Մուդրիկը «Շախտյորից» է տեղափոխվել «Չելսի» 2023 թվականի հունվարին։
























































