Լոնդոնի «Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» 24-ամյա վինգեր Ջեյդոն Սանչոյի նկատմամբ, հայտնում է Fussball News-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները պատրաստ են «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել տրանսֆերային գումարը, ինչպես նաև իրենց ակադեմիայից երկու խաղացող ավելացնել։ Որպես այլընտրանք, «Չելսին» պատրաստ է վարձավճարով վերցնել Սանչոյին՝ հետագա գնման պարտավորությամբ և ամբողջ աշխատավարձը վճարելով:
Անցած մրցաշրջանի առաջին կեսում Սանչոն հեռացվել էր հիմնական թիմից մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտի պատճառով։ Երկրորդ կեսում նա վարձավճարով հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
























































