Մեկնարկում է Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր՝ 2024/25 մրցաշրջանը։
Այսօր՝ օգոստոսի 16-ին կկայանա մեկ հանդիպում․ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին տուրում կընդունի «Ֆուլհեմին» :
Շաբաթ օրը «Լիվերպուլը» արտագնա խաղում կհանդիպի ԱՊԼ-ի նորեկ «Իպսվիչի» հետ , իսկ «Արսենալը» տանը կընդունի «Վուլվերհեմփթոնին»։
Կիրակի օրը պայքարի մեջ կմտնի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»՝ արտագնա հանդիպում անցկացնելով Լոնդոնի «Չելսիի» հետ ։
Երկուշաբթի օրը «Տոտենհեմը» արտագնա խաղում կհանդիպի «Լեսթերին»:

























































