«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը բաժանվել թիմի դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենից, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունյացիների ղեկավարությունը դանիացուն հասկացրել է, որ նա կարող է նոր թիմ փնտրել։ Էրիկսենն այլևս չի մտնում գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ծրագրերի մեջ, որը 2022 թվականի ամռանը ֆուտբոլիստին հրավիրեց «Օլդ Թրաֆորդ»։
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է մատչելի գնով բաց թողնել Քրիստիանին, քանի որ ժամանակին ակումբը պայմանագիր է կնքել դանիացու հետ որպես ազատ գործակալ։ 32-ամյա Էրիկսենը նախորդ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 22 հանդիպման, որտեղ դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































