«Մանչեսթեր Սիթիի» 28-ամյա հենակետային կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը վարձավճարով կտեղափոխվի «Իպսվիչ Թաուն», որն այս մրցաշրջանից հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև եղած պայմանավորվածության համաձայն անգլիացի ֆուտբոլիստի գնման կետ չի նախատեսվում։
Անցած մրցաշրջանի երկրորդ կեսից Ֆիլիպսը վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմ Յունայթեդում»: Ընդհանուր առմամբ, նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:
























































