«Բրայթոնը» որոշել է վճարել «Լիդսի» հարձակվող Ժորժինյո Ռուտերի տրանսֆերի դիմաց փոխհատուցման կետը, որը նշված է ֆուտբոլիստի պայմանագրում։
Sky Sports-ի տեղեկություններով՝ ճայերը համաձայնել են վճարել 50 միլիոն եվրո տրանսֆերի համար։ 22-ամյա Ռուտերը կդառնա «Բրայթոնի» պատմության ամենաթանկարժեք նորեկը։
Հավանական տեղափոխության մասին հայտնում է նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիացին «Հոֆենհայմից» տեղափոխվելուց հետո երկու մրցաշրջան է անցկացրել «Լիդսի» կազմում։ Նախորդ մրցաշրջանում Ռուտերը դարձել է 6 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Ռուտերը հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում:
























































