«Մանչեսթեր Սիթին» նախատեսում է թիմի կազմը համալրել առնվազն մեկ հարձակվողական ոճի ֆուտբոլիստով:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը որոշել է վերջապես մտնել տրանսֆերային շուկա՝ Խուլիան Ալվարեսի հեռանալուց և Օսկար Բոբի վնասվածքից հետո։
Դեռ հայտնի չէ, թե որ ֆուտբոլիստի հետ է ցանկանում պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթին»: Հաղորդվում է, որ քաղաքաբնակների ղեկավարությունն ընտրություն է կատարում մի քանի տարբերակների միջև։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Լիվերպուլից» Դիասի, ինչպես նաև «Ռեալից» Ռոդրիգոյի ծառայություններով, բայց այս տրանսֆերներն այս պահին քիչ հավանական են թվում։ Տարբերակներից մեկն է նաև Կաուրո Միտոման «Բրայթոնից», Գվարդիոլան ճապոնացի ֆուտբոլիստի տաղանդի երկրպագուն է։























































