«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի կիսապաշտպան Օսկար Բոբը երեկ՝ օգոստոսի 14-ին ծանր վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Երիտասարդ կիսապաշտպանը կոտրել է ոտքը. անգլիացի լրագրողները պնդում են, որ դա տեղի է ունեցել ոչ թե բախման արդյունքում, այլ անմեղ իրավիճակում։
Բոբի վերականգնման պաշտոնական ժամկետները դեռևս հայտնի չեն: 21-ամյա խաղացողը հաստատ բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը և, հավանաբար, շարքից դուրս կմնա առնվազն 3-ից 4 ամսով։
Նախորդ մրցաշրջանում Բոբը «Քաղաքայինների» կազմում մասնակցել է 26 հանդիպման դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































