«Մանչեսթեր Սիթին» նախատեսում է թիմի կազմը համալրել առնվազն մեկ հարձակվողական խաղացողով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով «Սիթիի» ղեկավարությունը որոշել է վերջապես մտնել տրանսֆերային շուկա Խուլիան Ալվարեսի հեռանալուց և Օսկար Բոբի վնասվածքից հետո, որը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից։Դեռ հայտնի չէ, թե որ ֆուտբոլիստի հետ է ցանկանում պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթին»:
Հաղորդվում է, որ «Քաղաքայինների» ղեկավարությունն ընտրություն է կատարում մի քանի տարբերակների միջև։ Հիշեցնենք, որ այս շաբաթավերջին «Մանչեսթեր Սիթին» նոր մրցաշրջանը Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կսկսի Լոնդոնի «Չելսիի» հետ արտագնա խաղով։
Հանդիպումը կկայնան օգոստոսի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին։
























































