«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է թիմի ավագ Բրունու Ֆերնանդեշի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։
Այն նախատեսված է մինչև 2027 թվական՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
«Չէի ստորագրի այս պայմանագիրը, եթե չհավատայի, որ ՄՅՈւ-ի մարզաշապիկով իմ լավագույն պահերը դեռ առջևում են։
Ղեկավարության և մարզիչների հետ քննարկումներիցս պարզ դարձավ, թե բոլորը որքան տրամադրված են այս տարի մեծ տիտղոսների համար պայքարելուն»,- ասել է ֆուտբոլիստը։
























































