Երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց «Բավարիայի» պաշտպաններ Մատեյս դե Լիխտի և Նուսաիր Մազրաուիի տեղափոխության մասին։
Այսպիսով, այս պահի դրությամբ ՄՅՈՒ-ի կազմում ընդգրկված է «Այաքսի» նախկին 5 ֆուտբոլիստ, որոնք ժամանակին հանդես են եկել տեն Հագի գլխավորությամբ, երբ նա աշխատում էր ամստերդամյան ակումբում։
Խոսքը դե Լիխտի, Մազրաուիի, Անդրե Օնանայի, Լիսանդրո Լոպեսի և Անտոնիի մասին է։
«Մանչեսթեր Յունայթեդը» 272,4 միլիոն եվրո է ծախսել այս 5 ֆուտբոլիստների տրանսֆերների վրա։
Եթե այս ամառ Դոնի Վան դե Բեկը չտեղափոխվեր «Ժիրոնա», ապա այդպիսի ֆուտբոլիստների քանակն ակումբում մեկով ավել կլիներ։
























































