Քոուլ Պալմերը երկարաձգել է պայմանագիրը «Չելսիի» հետ մինչև 2033 թվականը։
22-ամյա անգլիացու նախորդ պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2030/31 մրցաշրջանի ավարտը։
Ըստ The Athletic-ի և Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ նոր պայմանագիրը կնքվել է կիսապաշտպանի բարելավված պայմաններով։ Նախկինում նա ստանում էր շաբաթական 80 հազար ֆունտ:
























































