«Բորնմուտը» հայտարարել է «Բարսելոնայի» պաշտպան Խուլիան Արաուխոյի տրանսֆերը ձևակերպելու մասին։
Նշվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել է մինչև 2029 թվականը։
Ըստ ԶԼՄ-ների, Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բորնմուտը» կվճարի 10 մլն եվրո։
Խուլիանը 2023 թվականի հունվարին էր «Լոս Անջելեսից» տեղափոխվել կատալոնական ակումբ։
























































