Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստ Անտոնիո Նուսան «Բրյուգեից» տեղափոխվել է գերմանական «Լայպցիգ»։
Այդ մասին հայտնում է Բունդեսլիգայի ակումբի պաշտոնական կայքը։
19-ամյա վինգերը նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։
Նուսայի տրանսֆերի համար «Լայպցիգը», ըստ Transfermarkt-ի, վճարել է 22 մլն եվրո։
























































