Լոնդոնի Արսենալը մերժել է հոլանդական «Այաքսի» դարպասապահ Աարոն Ռամսդեյլին վարձակալելու առաջարկը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է հայտնի լրագրող և ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի համաձայն՝ «Զինագործները» պատրաստ են այս ամառ բաց թողնել Ռամսդեյլին, սակայն «Այաքսի» առաջարկը նրանց չի հետաքրքրում։ Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան որպես հիմնական դարպասապահ ընտրել էր Դավիդ Ռայային և, ինչպես հաղորդվում էր, մտադիր չէ խոչընդոտել Ռամսդեյլի հեռանալուն։
Անցած մրցաշրջանում 26-ամյա անգլիացին «Արսենալի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, որոնցում բաց է թողել 12 գոլ և երեք անգամ անառիկ պահել դարպասը։ Transfermarkt-ը դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
























































