«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը նշել է, թե ով է պակասում մերսիսայդյան ակումբին։
«Եթե «Նյուքասլը» ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրներ ունենա, ես կցանկանայի, որ «Լիվերպուլը» Էնթոնի Գորդոնին գնելու համար կանգնած լիներ առաջին շարքում : Նա կարող է դառնալ իսկական թոփ խաղացող, հասնել անհավանական նոր մակարդակի»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Գորդոնը «Կաչաղակների» կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:
























































