Մատեյս դե Լիխտն ու Նուսաիր Մազրաուին արդեն Մանչեսթերում են։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Բավարիայից» հեռացող պաշտպանները մանկունիանցիների բազայում բուժզննում են անցել։ Մոտ ժամանակներս նրանք պայմանագրեր կկնքեն անգլիական ակումբի հետ, դա տեղի կունենա 24 ժամվա ընթացքում։
Նշվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ պատրաստ կլինեն օգոստոսի 16-ին խաղալ «Ֆուլհեմի» դեմ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» պաշտպանների համար ստանալու է 70 միլիոն եվրո։
























































