«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կիսվել է իր հույզերով Անգլիայի Սուպերգավաթի խաղից հետո, որում «Կարմիր սատանաները» պարտվեցին «Մանչեսթեր Սիթիին» (1:1, 7:6):
«Կարծում եմ, երբ նոր մրցաշրջան է սկսվում, միշտ հուզմունքի զգացում կա: Մենք դա զգացինք նաև երկրպագուներից։
Մենք ցանկանում ենք ուրախացնել երկրպագուներին և հաղթել խաղերում, քանի որ նրանք ցանկանում են տեսնել իրենց թիմի հաղթանակը, և աշխարհում չկան խաղացողներ, որոնք ցանկանում են ավելի շատ հաղթել, քան «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում գտնվող խաղացողները:
Մենք գիտենք, որ նախորդ մրցաշրջանն իսկապես վատ ու դժվար էր նրանց, ինչպես նաև մեզ համար, ուստի ցանկանում ենք փոխել իրավիճակը»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Նշենք, որ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 16-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ֆուլհեմ» խաղով։
























































