«Մանչեսթեր Յունայթեդը» այսօր՝ օգոստոսի 12-ին, կհայտարարի Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մատիյս դե ԼիԽտի և մյունխենցիների աջ պաշտպան Նուսեր Մազրաուիի տրանսֆերի մասին: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը միաժամանակ կհայտարարի ֆուտբոլիստների տրանսֆերի մասին։
Անցած մրցաշրջանում դե Լիխտը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հոլանդացու տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։
Մազրաուին նախորդ մրցաշարերում մյունխենցիների կազմում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում կատարել է 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը մարոկկացու տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
Նշենք, որ երկու խաղացողներն էլ ժամանակին հանդես են եկել «Կարմիր սատանաների» ներկայիս գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորության ներքո՝ Ամստերդամի «Այքսում» աշխատելու տարիներին։
























































