«Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի վինգեր Պեդրու Նետուն կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»:
Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն ստորագրել են բոլոր փաստաթղթերը։
Վինգերի տրանսֆերը «Չելսիին» կարժենա 60 միլիոն եվրո՝ գումարած երեք միլիոն բոնուսային վճարումներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նետուն վեց տարվա աշխատանքային պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ։ Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Նետուն մասնակցել է 24 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել երեք գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։
























































