«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը հայտարարել է, որ կարիերան կշարունակի անգլիական ակումբում։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հաղորդվում էր, որ 30-ամյա բրազիլացի դարպասապահով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։
«Ես խոսել եմ իմ գործընկերների, մարզչի և տնօրենի հետ: Իհարկե, ես խոսել եմ նաև ընտանիքիս հետ, դա համատեղ որոշում էր. մենք դեռ մի քանի տարի կմնանք Մանչեսթերում:
Երբ ասացի, որ իմ ապագան դեռ որոշված չէ, մի քանի առաջարկ եղավ։ Իհարկե, ԶԼՄ-ները շատ բան են ասում, երբեմն՝ մի քիչ հորինում։ Բայց հիմա իմ ապագան արդեն որոշված է, հատկապես Գվարդիոլայի հետ զրույցից հետո։ Ես կենտրոնացած եմ «Մանչեսթեր Սիթիում» խաղալու վրա» ,- Էդերսոնի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
























































