Պեպ Գվարդիոլան գոհ է Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 11 մետրանոցներով տարած հաղթանակից։
«Ես վայելել եմ մեր մրցակից «Մանչեսթերի» դեմ մարտահրավերը ողջ մրցաշրջանի ընթացքում, և հիանալի է, որ սկսեցինք նոր մրցաշրջանը՝ տիտղոս նվաճելով: Մենք շատ գոհ ենք։
Հաճախ էինք գնդակ կորցնում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի լավագույն թիմերից մեկն է, երբ խոսքը անցումային փուլերում: Նրան զսպելը շատ դժվար է: Բայց ի վերջո մենք դա արեցինք։
Հիանալի է նման հանդիպման մասնակցելը, քանի որ դա նշանակում է, որ դու ինչ-որ բան ես շահել նախորդ մրցաշրջանում:
Մենք տեսնում ենք, որ խաղացողները վերադառնում են: Հիմա մեր նպատակը Պրեմիեր լիգայում հաղթելը չէ, այլ հաջորդ խաղում հաղթելու փորձը։ Ահա թե ինչ պետք է անել»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչը ITV-ի եթերում:
























































