«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բավարիայի» 28-ամյա վինգեր Կինգսլի Կոմանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Անգլիայի չեմպիոնները դիտարկում են միայն ֆրանսիացի ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակը՝ ներառյալ գնման տարբերակը։ Կողմերի միջև այս պահին բանակցություններ չկան։ «
Բավարիան» պատրաստ է Կոմանին բաց թողնել ակումբից, քանի որ ցանկանում է գումար խնայել նրա աշխատավարձի վրա:
























































